Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Արդյոք նորմալ մա՞րդ է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն

Արդյոք նորմալ մա՞րդ է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն
26.01.2024 | 16:23

Ի՞նչ կանեին, օրինակ, Մասաչուսետսի, Հարվարդի կամ Սորբոնի համալսարանի ղեկավարնեը, եթե խայտառակ կերպով պարտվեին դատարանում:

Նախ` նշված կրթօջախների ղեկավարներն իրենց թույլ չէին տա օրենք խախտել, իսկ եթե խախտեին, ապա խնդիրը կլուծեին արտադատական կարգով:

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ գործը դատարանում հայտնվեր, ապա վերջիններս կսահմանափակվեին հենց առաջին դատական պարտությամբ: Դատաքննությունը չէին երկարացնի, քանզի կմտածեին իրենց և իրենց ղեկավարած կրթօջախների պատվի, արժանապատվության և, ի վերջո, իմիջի մասին:

ԵՊՀ-ն առաջին ատյանի դատարանում խայտառակ պարտություն կրեց: Սակայն, արդյոք նորմալ մա՞րդ է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն:

Արդյոք վերջինս կդադարեցնի՞ դատական «պայքարը» և, ըստ այդմ, կփրկի՞ ԵՊՀ-ի պատվի, արժանապատվության և իմիջի մնացած փշրանքները:

Չգիտեմ:

Համենայն դեպս, համաշխարհային հռչակավոր կրթօջախների օրինակը հենց այնպես չբերեցի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 10587

Մեկնաբանություններ

31424">Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը